Այսօր նշվում է Հաճախորդի միջազգային օրը
Աշխարհում շատ տոներ կան, որոնք մարդիկ նշում են՝ պայմանավորված այս կամ այն խմբին իրենց պատկանելիությամբ, օրինակ՝ Թոշակառուի օր, Ղեկավարի օր, Սիրահարների օր...։
Ինչպես տեղեկացնում է calend.ru-ն, վերջերս այդ ցանկն ավելացել է ևս մեկ տոնով. այսօր Հաճախորդի միջազգային օրն է։
Տոնը դեռ նոր է սկսում հայտնի դառնալ աշխարհում։ Առաջին անգամ այն նշվել է 2010թ.-ի մարտի 19-ին։
Այս տոնը տարբեր ապրանքներ արտադրողներին և ծառայություններ մատուցողներին հնարավորություն է տալիս գրավել նոր, մշտական հաճախորդներ։
Այս օրը բոլոր գործարարները հնարավորություն ունեն իրենց երախտագիտությունը հայտնելու հաճախորդներին համագործակցության համար։ Թե ինչպես անել դա, տվյալ ընկերության որոշելիքն է. տոնը կարող է լինել փոքրիկ նվերների, զեղչերի, ակցիաների, տոնական միջոցառումների տեսքով։










