Դամասկոսում Իրանի դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել

14:43 • 19.03.13

Դամասկոսում Իրանի դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ արաբական «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությանը հղումով։

Սիրիացի ապստամբները հեռուստաընկերությանը տեղեկացրել են, որ դեսպանատան մոտ ռումբ է պայթեցվել։

 

Իրանական Press TV-ն, սակայն, իր հերթին տեղեկացնում է, որ Իրանի դեսպանատան մոտ ական է ընկել։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։

Պաշտոնական Դամասկոսն ու սիրիական լրատվամիջոցները դեռևս տեղեկություններ չեն հաղորդում։