Ստամբուլի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել
Ստամբուլի ափերից 150 կմ հեռավորության վրա՝ Սև ծովում, երկրաշարժ է տեղի ունեցել, ինչը զգացվել է նաև քաղաքում։
Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.5 մագնիտուդ, իսկ հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։
Ստամբուլի բնակիչների, հատկապես՝ բարձրահարկ շենքերի վերին հարկերում բնակվողների շրջանում երկրաշարժը խուճապի պատճառ է դարձել, և նրանք երկար ժամանակ հրաժարվել են տուն կամ աշխատավայր մտնել։










