Եկատերինբուրգում որդին ավտովթարի է ենթարկվել և մահացել՝ հոր թաղմանը գնալիս (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքի 59-ամյա բնակիչ Սերգեյ Շացկին մահացել է հոր թաղմանը գնալու ճանապարհին, հայտնում է Life News-ը։
Սերգեյ Շացկին պայմանավորվել է քրոջ հետ՝ գերեզման գնալու համար։ Վաղ առավոտյան նա ուղևորվել է քրոջ տուն, սակայն մտքերի մեջ ընկնելով՝ ուշադրություն չի դարձրել վտանգավոր խաչմերուկում դեպի իրեն եկող բեռնատարը։ Ստացված վնասվածքներից նա մահացել է տեղում։
Վթարի հետևանքով բեռնատարի ողջ մնացած վարորդը բացատրել է, որ շարժվել է ժամում 60 կմ արագությամբ։ Եվ չնայած դրան, 33-ամյա վարորդին չի հաջողվել խուսափել հանկարծակի ճանապարհին հայտնված ավտոմեքենայի հետ բախումից։
Վթարի վերաբերյալ հետաքննություն է տարվում։ Եթե հաստատվի բեռնատարի վարորդի մեղքը, նրան քրեական պատիժ է սպառնում։










