Թուրքիայում «Էրգենեկոն»-ի գործով 64 կասկածյալի ցմահ ազատազրկում է սպառնում

10:55 • 19.03.13

Թուրքիայի դատախազությունն «Էրգենեկոնի» գործով ձերբակալված Թուրքիայի ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղին և ևս 63 հոգու համար ցմահ ազատազրկում է պահանջել։

 

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, նրանք մեղադրվում են պետական հեղաշրջման փորձի համար։

 

Ցմահ ազատազրկում է սպառնում նաև ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորներ Մեհմեթ Հաբերալին և Մուսթաֆա Բալբային։

 

Գեներալ Բաշբուղը հրաժարական էր տվել 2010թ.-ին։ Այժմ նա ձերբակալված է այսպես կոչված «Էրգենեկոնի» գործով, որի շրջանակներում նախատեսվում էր պետական հեղաշրջում իրականացնել։

 

Գործող իշխանությանը տապալելու և երկրում անկարգություններ հրահրելու համար Թուրքիայում «ահաբեկչական» համարվող «Էրգենեկոն» խմբավորումը բազմաթիվ մահափորձեր էր ծրագրել։