Պայթյուն ամերիկյան ռազմաբազայում. կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ-ի Նևադա նահանգում՝ Հոթորն քաղաքի մերձակայքում Hawthorne Army Depot ռազմական բազայում զինամթերքի ուտիլիզացիայի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել 8 մարդ, հայտնում է Russia Today-ը:
Hawthorne Army Depot-ն աշխարհում զինամթերքի պահպանման խոշորագույն կենտրոն է: Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը երեկոյան, սակայն հայտնի է դարձել միայն այժմ: Իսկ զինվորականները չեն շտապում մանրամասներ հայտնել:
Հայտնի է միայն, մեկ այլ տարբերակով, որ պայթյունը տեղի է ունեցել ռազմածովային ուժերի մարզումների ժամանակ:
Ռազմաբազան զբաղեցնում է 60 հազար հեկտար տարածք: Մերձակայքում գտնվում է ԱՄՆ-ի խոշորագույն միջուկային հրաձգարանը:










