Երևանի ավագանու ընտրություններում «Հայազն» կուսակցության ցանկը Անդրեաս Ղուկասյանի գլխավորելու լուրը կեղծ է
Նորաստեղծ «Հայազն» կուսակցությունը մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին կուսակցության համամասնական ցուցակը նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը չի գլխավորի։ Այս մասին լրատվամիջոցներին տարածված հաղորդագրությունը կեղծ է։
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց վարչության անդամ Արմեն Աղայանը, հայտարարությունը տարածված է ոչ իրենց էլեկտրոնային փոստից և այն սուտ է։
Անդրիաս Ղուկասյանը ևս Tert.am-ի հետ զրույցում հերքեց հայտարարության իսկությունը, հայտարարելով, որ նման կարգի քննարկումներ «Հայազն» կուսակցության ներկայացուցիչների հետ չի ունեցել։
Նշենք, որ տարածված կեղծ հայտարարության մեջ նշվում էր, որ նորաստեղծ ազգայնական Հայազն կուսակցությունը ևս կմասնակցի Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Կուսակցության ցուցակը կգլխավորի անկուսակցական քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, իսկ համամասնական ցանկի դասավորությունն ունի այսպիսի տեսք.
2.Արմեն Աղայան-Քաղաքագետ,կուսակցության անդամ
3.Արմեն Հովհաննիսյան-Բլոգեր,կուսակցության անդամ
4.Դավիթ Խոսրովյան-կուսակցության անդամ
Հաղորդագրությունում նշվում էր նաև, որ ուսակցության ցուցակում տեղ են գտել բազմաթիվ մշակույթի գործիչներ,մտավորականներ,ազատամարտիկներ,քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ: «Կուսակցությունը ձգտելու է առավելագույնին»,- որպես վերջաբան նշված էր կեղծ հայտարարությունում:
Հայազն կուսակցության մամլո ծառայություն










