Հնդկաստանում ավտոբուսն ընկել է գետը. 37 զոհ
Հնդկաստանի արևմտյան ափին գտնվող Մահարաշտրա նահանգում վթարի է ենթարկվել ուղևորատար ավտուբուս, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 37 մարդ, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով հնդկական NDTV-ին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ վիրավորների թվում կան օտարերկրացիներ, այդ թվում՝ 1 ռուս։
Agence France-Presse-ը հայտնում է 32 զոհի և 13 վիրավորի մասին։
Գոա նահանգից երթուղի դուրս եկած ավտոբուսն ընկել է գետի չորացած հունը։ Ոստիկանութունից հայտնել են, որ վարորդը դեռևս անհայտ պատճառով չի կարողացել կառավարել ղեկը։










