Հնդկաստանում զբոսաշրջիկը թռել է հյուրանոցային համարի պատուհանից՝ խմբակային բռնաբարության զոհ չդառնալու համար

14:52 • 19.03.13

Հնդկաստանի Ագրա քաղաքում բրիտանացի զբոսաշրջիկը թռել է հյուրանոցի իր համարի պատուհանից՝ իրեն բռնաբարելու համար սենյակ ներխուժած անձանցից փրկվելու համար, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։

Երկրորդ հարկից թռած կինը վնասվածքներ է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց։

 

Անցյալ շաբաթ Մադհա-Պրադեշ նահանգում 6 մարդ հարձակվել էր Շվեյցարայից եկած զբոսաշրջիկ ամուսինների վրա և բռնաբարել կնոջը։

 

Բռնաբարությունների թեման Հնդկաստանում ակտիվացել էր 23-ամյա ուսանողուհու հետ տեղի ունեցած միջադեպից հետո,  երբ 6 տղամարդ բռնաբարել էր ավտոբուս նստած աղջկան, ինչից հետո, ստացած բազմաթիվ վնասվածքների հետևանքով, աղջիկը հիվանդանոցում մահացել էր։