Kommersant.ru կայքը մնացել է առանց գլխավոր խմբագրի
Ռուսական Kommersant.ru կայքի գլխավոր խմբագիր Իլյա Բուլավինովը լքել է պաշտոնը գրեթե 20 տարի հրատարակչությունում աշխատելուց հետո, քանի որ «այնտեղ առաջընթաց չկա և պահող բան էլ չկա», հայտնում է Вести-ն։ Այդ մասին նա գրել է Fecbook սոցիալական ցանցի իր էջում։
«Դա երջանիկ 20 տարիներ էին։ Ես չեմ ամաչում այն ամենի համար, ինչ արել եմ։ Հեռանում եմ մաքուր խղճով։ Եվ դատարկված»,- ավելացրել է նա։
Ավելի վաղ «Коммерсант»-ը լքել էին հրատարակչության գլխավոր տնօրեն Դեմյան Կուդրյավցևը, հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Գալիևը, «Власть» ամսագրի գլխավոր խմբագիր Մաքսիմ Կովալսկին, «Коммерсантъ FM» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Դմիտրի Սոլոպովը, նրան պաշտոնում փոխարինած Ալեքսեյ Վորոբյովը, հատուկ թղթակից Օլեգ Կաշինը և ֆոտոծառայության ղեկավար Էդի Օպը։










