Մարսելում ավարտվել է պատանդառության մղձավանջը. կան զոհեր
Ֆրանսիայի Մարսել քաղաքի 4-րդ շրջանում անհայտ տղամարդը ներխուժել է ատամնաբուժարան և պատանդ վերցրել բժշկուհուն ու մի քանի այլ աշխատակիցների, հայտնում է Russia Today-ը՝ հայտնելով, որ մղձավանջն արդեն ավարտվել է:
Բանակցություններից հետո տղամարդը գնդակահարել է բժշկուհուն, ինչից հետո ոստիկանները սպանել են պատանդառուին՝ անցնելով գրոհի: Այլ հաղորդումների համաձայն՝ նա ինքնասպան է եղել:
Մինչ այդ դեպքի վայրում հակաահաբեկչական գործողության ռեժիմ էր սահմանվել՝ երթևեկության սահմանափակումով: Բանակցությունները տևել էին 1 ժամ:
Հնարավոր է ավելի շատ զոհեր լինեն:










