Նիգերիայի մոտակայքում 166 հոգու տեղափոխող նավ է խորտակվել
Նիգերիայի ափից 70 կմ հեռավորության վրա խորտակվել է փայտե նավ, որում կար 166 ուղևոր: Ներկա պահին հայտնի է միայն 2 փրկվածների մասին, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Reuters-ին, որը վկայակոչում է տեղի փրկարար ծառայությանը:
Նավը դուրս էր եկել երկրի հարավում գտնվող Օրոն քաղաքի նավահանգստից և ուղևորվում էր դեպի Գաբոնի ափերը:
Ըստ գործակալության տվյալների, փրկվել է միայն 2 մարդ, իսկ մնացածի ճակատագիրը դեռևս հայտնի չէ:










