Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանին

17:33 • 19.03.13

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն, այս մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
 

Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկայում հայ-հնդկական հարաբերությունները կշարունակեն խորանալ ու ընդլայնվել:
 


Սուրեշ Բաբուն պատրաստակամություն է հայտնել ներդնել բոլոր ջանքերը՝ երկու բարեկամ երկրների կապերին նոր թափ հաղորդելու ու գործնական ծրագրեր իրականացնելու համար:
 

Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ բնագավառներում հետագա համագործակցությանն ու նախագծերի իրականացման հնարավորությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը դեսպանը վստահություն է հայտնել, որ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարությունը կշարունակի իր արագ տեմպերով տնտեսական զարգացումը, ինչն իր հերթին կնպաստի մեր երկիր հնդկական ներդրումների ներգրավմանը: