Մեկնարկել է Հռոմի նորընտիր պապի գահակալության արարողությունը (ուղիղ)
Վատիկանում մեկնարկել է Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությունը, հայտնում է The Telegraph-ը։
Հանդիսավոր արարողությանը ներկա են 163 երկրների և կառավարությունների ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և եկեղեցիների ներկայացուցիչներ։
Ներկա են նաև լատինամերիկյան մի շարք պետությունների ղեկավարներ՝ Արգենտինայի ղեկավար Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները, ում Հռոմի նորընտիր պապն ընդունել էր նախօրեին, Բրազիլիայի ղեկավար Դիլմա Ռուսեֆը, Չիլիի նախագահ Սեբաստյան Պիներա Էչենիկեն, Մեքսիկայի ղեկավար Էնրիկե Պենյա Նյետոն, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, Ֆրանսիայի վարչապետ Ժան- Մարկ Էյրոն, Բելգիայի թագավորական ընտանիքը, այլք։
Արարողության հասարակական կարգը պահպանում են մի քանի հազար ոստիկան և հարյուրավոր կամավորներ։ Իսկ Հավերժ քաղաքի երկնքում հերթապահություն են իրականացնում ուղղաթիռները։










