Արտաշատում «Ֆոլքսվագենի» վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի

09:51 • 19.03.13

«Ֆոլքսվագեն վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարտի 18-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արտաշատի Իսակով փողոցի 72 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի։


Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Վարորդը ներկայացել է բաժին: Ավտոմեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ: Կատարվում է քննություն: