Սիրիան դեռ հնարավոր է փրկել կործանումից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Սիրիայի իշխանություններն ու ընդդիմությունը, ինչպես նաև միջազգային հանրությունը պետք է բոլոր ջանքերը գործադրեն սիրիական ճգնաժամը խաղաղ ճանապարհով շուտափույթ լուծելու համար, միայն դա կարող է փրկել երկիրն ամբողջովին կործանումից։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։
«Ինչ մեզ հարկավոր է՝ շուտափույթ հասնել քաղաքական լուծման, քանի դեռ ժամանակ կա կանխել Սիրիայի լիովին կործանումը»,- ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հաղորդագրությունում։
Նրա խոսքով՝ «որքան արագ հրաժարվենք ռազմական լուծումից, այդքան ավելի լավ»։
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2 տարվա հակամարտության ընթացքում ավելի քան 70.000 մարդ է զոհվել։










