The Washington Post-ի կայքը վճարովի կդառնա
Ամերիկյան The Washington Post պարբերականի կայքը վճարովի կդառնա 2013թ. ամառվանից, հայտնում է Лента-ն։
Թերթը դեռ չի որոշել վճարի չափը։ Ընդ որում՝ յուրաքանչյուր օգտատեր կարող է ամսվա ընթացքում անվճար դիտել մինչև 20 հոդված։
The Washington Post-ը նշում է, որ կայքի այցելուների որոշակի մասը բոլորովին կազատվի վճարումից։ Թերթի բոլոր թվային նյութերն անվճար կլինեն նրանց համար, ովքեր ձևակերպել են թերթի տպագիր տարբերակի տարեկան բաժանորդագրություն։
Բոլոր հոդվածները հասանելի կլինեն նաև ուսանողների, ուսուցիչների, դպրոցների ղեկավարների, քաղաքացիական և զինվորական պաշտոնյաների համար միայն այն պայմանով, որ նրանք կայք կայցելեն այն հաստատություններից, որտեղ աշխատում կամ սովորում են։










