Իրաք ամերիկյան ներխուժման 10-րդ տարին նշանավորվել է նոր պայթյուններով և տասնյակ զոհերով
Իրաք ամերիկյան ներխուժման 10-րդ տարին նշանավորվել է այդ երկրում նոր պայթյուններով, որոնց զոհ են դարձել տասնյակ մարդիկ, հարյուրավորներն էլ վիրավորվել են, հայտնում է Washington Times-ը:
Al Jazeera-ն նույն առնչությամբ հայտնում է, որ զոհերի թիվը 56 է, իսկ հարձակումնեի թիրախը Բաղդադի շիական թաղամասերն են:
Մասնավորապես, հարձակումների թիրախը ռեստորաններն են, ավտոբուսի կանգառները և նույնիսկ աշխատանքի գնացող մարդիկ, հայտնում է CBS-ը: Ըստ իրավապահների՝ հարձակումների շարքը տևել է մեկ ժամ: Ընդհանուր առմամբ 7-ից ավելի պայթյուն է գրանցվել:
Կատարվածի պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել, սակայն աղբյուրները բռնարարքները վերագրում են «Ալ-Կաիդային»:
ԱՄՆ-ն Իրաք է ներխուժել 2003-ի մարտի 19-ին:










