Աբրամովիչի որդին խոշոր մասնաբաժին կունենա սիբիրյան նավթից
Ռուս գործարար Ռոման Աբրամովիչի 19-ամյա որդին՝ Արկադին, խոշոր մասնաբաժին կունենա Արևմտյան Սիբիրում գտնվող Կոլտոգորի նավթահանքը ձեռք բերելուց հետո, հայտնում է Обозреватель-ը։ Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր։
Արկադի Աբրամովիչի ARA Capital ներդրումային ընկերությունը գնել է Zoltav հոլդինգային ընկերության 45%-ը։ Այն պատրաստվում է հայտարարել 26 մլն դոլարով CenGeo ընկերության գնման մասին, որին պատկանում է Կոլտոգորյան նավթահանքը։
ARA Capital-ը պատրաստվում է ներդնել ևս 20 մլն դոլար։










