Սուրենավանի գյուղապետը մահացել է վթարի հետևանքով

09:41 • 20.03.13

Արարատի մարզի Սուրենավան գյուղի գյուղապետ, 1962 թ. ծնված Վարդգես Ղազարյանի վարած «ՎԱԶ-21703-118-01» մակնիշի ավտոմեքենան մարտի 19-ին ժամը 22.00-ին, Երևան-Երասխ ճանապարհի 30-րդ կմ-ին` Շահումյան գյուղի հատվածում, շրջվել է, ինչի հետևանքով Վ. Ղազարյանը տեղում մահացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն: