Երևան-Մեղրի ճանապարհին «Միցուբիշի Շարիոտ Գրանդիսը» գլորվել է ձորը, կա 2 տուժած
09:53 • 20.03.13
Երևան-Մեղրի ճանապարհի 213-րդ կմ-ին մարտի 19-ին՝ ժամը 06.40-ի սահմաններում, «Միցուբիշի Շարիոտ Գրանդիս» մակնիշի ավտոմեքենա է գլորվել ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ պատահարի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










