Մի շարք մեծահարուստ հրեաներ ոտքով Երուսաղեմ կգնան

19:50 • 20.03.13

Ռուսաստանցի և արտասահմանցի մի շարք հայտնի ու հարուստ հրեաներ մարտի վերջին Երուսաղեմ ուխտագնացության կմեկնեն՝ ոտքով և անապատով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Երթը կազմակերպում է Ռուսաստանի հրեական կոնգրեսը, նվիրված է հրեական Պասեխ տոնին, որն այս տարի մարտի 25-ին կնշվի:

 

15 ուխտավորները, այդ թվում՝ կոնգրեսի ղեկավար Յուրի Կաները, Альфа-Групп-ի համասեփականատեր Միխաիլ Ֆրիդմանը, ТНК-ВР-ի գործադիր տնօրեն Գերման Խանը, Вконтакте-ի համասեփականատեր Միխայիլ Միրալաշվիլին և այլք, ճամփա կընկնեն մարտի 21-ին և 4 օրվա մեջ մի քանի տասնյակ կիլոմետր կանցնեն Արաբա անապատով:

 

Աղբյուրը գրում է, որ նրանցից շատերի անուններն առկա են Forbes-ի ցուցակներում: