ՀՀ նախագահի երդմնակալությունը կանցկացվի Մարզահամերգային համալիրում
Ապրիլի 9-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Այդ մասին ԱԺ «Հանրապետական» խմբակցության ներկայացրած նախագիծն այսօր ընդունվել է Ազգային ժողովում 66 կողմ, 6 դեմ և 25 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Նշենք, որ նման որոշումն ընդունվել է պաշտոնական տվյալներով նախագահական ընտրություններում հաղթած թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը կազմակերպելու համար, քանի որ ըստ կարգի՝ նախագահի երդմնակալության արարողությունը կատարվում է ԱԺ արտահերթ նիստի ժամանակ։
Լուսանկարը՝ Aravot.am-ի










