Վենեսուելայի կառավարությունը պարգևատրել է Չավեսին բուժած կուբացի բժիշկներին
Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսին բուժած 7 կուբացի բժիշկ պարգևատրվել է երկրի կառավարության կողմից, տեղեկացնում է Взгляд-ը։
Բժիշկները պարգևատրվել են «Վենեսուելայի ազատագրողները» առաջին կարգի շքանշանով։
Նրանք պարգևատրվել են կոմանդանտե Չավեսի բուժման ընթացքում «մասնագիտական պարտքը կատարելու, համառության և նվիրվածության համար»։
Ի դեպ, հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ Վենեսուելայի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Նիկոլաս Մադուրոն նախագահական արտահերթ ընտրություններում հաղթելու շանսեր ունի։ Ընտրությունները կանցկացվեն ապրիլի 14-ին։
Մարտի 11-16-ն անցկացված հեռախոսային հարցման ընթացքում պարզվել է, որ ընտրողների 48.8%-ը պատրաստվում է իր ձայնը տալ Մադուրոյին, իսկ 33.8%-ը՝ ընդդիմության միասնական թեկնածու Էնրիկե Կապրիլեսին։










