Կիպրոսի բանկային հատվածի փրկության մոսկովյան բանակցություններն արդյունք չեն տվել

15:01 • 20.03.13

Մոսկվայում Ռուսաստանի և Կիպրոսի ֆինանսների նախարարներին չի հաջողվել վերջնական լուծման գալ կղզի-պետության պարտքային խնդրի շուրջ։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այդ մասին այսօր հայտնել է Կիպրոսի ֆինանսների նախարար Միխալիս Սարիսը։

 

«Բանակցությունները բավական կառուցողական են եղել։ Մենք դրանք կշարունակենք մեկ այլ վայրում»,- ասել է Սարիսը։

Բանակցություններից հետո նա հանդիպել է նաև ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի հետ։ Այս հանդիպումը նույնպես արդյունք չի գրանցել։

 

Հիշեցնենք, որ Կիպրոսի խորհրդարանը մերժել է կիպրական բանկերում պահ տված ավանդների հարկի սահմանման մասին օրինագիծը։ Նման հարկ է պահանջում միջազգային «վարկատու եռյակը»՝ Եվրոպական Միությունը, Եվրոպական կենտրոնական բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը՝ իր կողմից վարկի տրամադրման դիմաց։

 

Ավելի վաղ արտասահմանյան լրատվամիջոցները՝ պաշտոնատար անձանց հղումով, հայտնել էին, որ Կիպրոսը Ռուսաստանին գործարք կառաջարկի՝ հանուն կղզու բանկերի փրկության։ Այդ տեղեկության համաձայն՝ Ֆինանսների նախարար Միխալիս Սարիսը մտադիր է Մոսկվային առաջարկել իր երկրի բանկային հատվածի փրկության ծրագիր՝ դրանում ռուսական կապիտալի խոշոր մասնակցության հաշվին։