Խուզարկվել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի բնակարանը

17:06 • 20.03.13

Ֆրանսիական ոստիկանությունը խուզարկել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդի փարիզյան բնակարանը, հայտնում է EuroNews-ը:

 

Առայժմ հայտնի է, որ խուզարկումն իրականացվել է պաշտոնի չարաշահման գործի շրջանակներում, որը վերաբերում է Լագարդի՝ ֆինանսների նախարար եղած շրջանին: Նա մեղադրվում է Նիկոլա Սարկոզիի օրոք և նրան աջակցող գործարար Բեռնար Տապյեին 285 մլն եվրո դատական վճարումը հաստատելու համար:

 

Լագարդը հերքում է, թե որևէ սխալ բան է արել, իսկ նրա իրավաբաններն ասում են, որ «խուզարկումը կօգնի բացահայտել ճշմարտությունը և պարզել, որ հաճախորդը քրեական զանցանք թույլ չի տվել»: