Ծովավարունգ, կողալող և լիլարիս. ովքեր են ապրում աշխարհի ամենախոր կետում (լուսանկարներ)
Առնվազն մոտ 11 հազար մ խորության վրա մշտական խավար է, սառնամանիք , իսկ ճնշումն այնքան մեծ, որ մարդու ոսկորները կարող են հեղուկի վերածվել, գրում է Business Insider-ը:
Խոսքը Մարիանյան փողրակի՝ աշխարհի ամենախոր կետի մասին է, որը աղբյուրը բնորոշում է որպես «մեր մոլորակի ամենաանհյուրընկալ վայրերից մեկը»: Սակայն անգամ այստեղ կյանքը «եռում է»:
Գիտնականները բացատրել են, որ նման խորություններում մանրէները ապրում և «բում» են ապրում՝ սնվելով սատկած կենդանիներով, մամուռով և այլ մանրէներով: Սակայն ավելի վաղ արված հետազոտությունները, այդ թվում նաև՝ «Տիտանիկ» ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի սուզումը փողրակ, ցույց էին տվել նաև այլ կենդանիների գոյության նշաններ:
Առհասարակ, ծովի ընդերքի շատ քիչ մասն է ուսումնասիրված, ուստի դեռ շատ կենդանիներ են սպասում իրենց բացահայտմանը այդ «անպատկերացնելի խորքերում», հայտնում է աղբյուրը:
Իսկ առայժմ հայտնիներից են սպունգանման կենդանիները, որոնց հայտնաբերել են 2011-ին 6,6 մղոն խորության վրա: Նրանք մոտ 4 մատնաչափ երկարություն ունեն, հայտնի են Xenophyophores լատինական անվանումով:
Ջեյմս Քեմերոնի առաքելությունից հետո 2012-ին Մարիանյան փողրակում հայտնաբերվել էին նաև մանրէանման օրգանիզմներ:
Փողրակի ամենախոր մասից՝ Չելենջեր Դիփից են նաև 7 մատնաչափ երկարությամբ կողալողերը, որոնք նման են խեցգետնի:
Ծովի հատակի ամենատարածված կենդանատեսակներից են ծովավարունգները, ինչը վերջերս է պարզվել: Նրանք ծովաստղերի ազգականներն են և համարվում են օվկիանոսների «փոշեկուլները»:
Իսկ օվկիանոսի ամենախորքում ապրող միակ ձուկը լիլարիսն է. 2008-ին նրան տեսնող է եղել 8000 ոտնաչափ խորության վրա:
National Geographic-ը նաև մեդուզա է նկարահանել խորքերում, սակայն վերջին երկու կենդանատեսակները գիտնականների տրամադրության տակ չեն հայտնվել:










