Microsoft-ը կասկածվում է օտարերկրյա պաշտոնյաներին կաշառելու մեջ

09:02 • 20.03.13

 

ԱՄՆ-ի իշխանությունները հետաքննություն են սկսել համակարգչային ոլորտի հսկա Microsoft ընկերության դեմ, որը կասկածվում է Չինաստանի, Ռումինիայի և Իտալիայի կառավարությունների ներկայացուցիչներին շահավետ պայմանագրեր ստանալու նպատակով կաշառք բաժանելու մեջ, այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով The Wall Street Journal-ին։


Պարբերականի
ունեցած տվյալների համաձայն, ներկայում հետաքննությունը վարում են ԱՄՆ արդարադատության նախարարությունն ու ԱՄՆ-ի արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը։


The Wall Street Journal-ը նշում է, որ Microsoft-ի նախկին աշխատակիցը հետաքննիչներին հայտնել է, որ 2012թ. իր գործընկերներից մեկն  իրեն հանձնարարել է Չինաստանում «ատկատ» տալ տեղի չինովնիկներին՝ դրա փոխարենը ստանալով շահավետ պայմանագրեր։


Սրան
ի պատասխան՝ Microsoft-ի փոխնախագահ Ջոն Ֆրենկը հայտարարել է.«Ինչպես և մյուսը ընկերությունների պարագայում, մեր դեպքում ևս ժամանակ առ ժամանակ նման գործողություններ են իրականցվում, մեղադրանքներ են առաջադրվում։ Նման  դեպքերում մենք միշտ համագործակցում ենք իշխանությունների հետ, օգնում հետաքննությանը»։
 

 

 

Microsoft-ը կասկածվում է օտարերկրյա պաշտոնյաներին կաշառելու մեջ