Մոտակա հարյուրամյակների ընթացքում Երկրին աստերոիդի հետ աղետալի բախում չի սպառնում. ՆԱՍԱ
ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մասնագետները փորձել են պարզել, թե արդյոք մոտակա հարյուրամյակների ընթացքում Երկիր մոլորակին որևէ տիեզերական աղետի վտանգ սպառնում է։
Ինչպես նշում է Взгляд-ը, մասնագետները հանգել են այն եզրակացության, որ ապագա մի քանի հարյուր տարիների ընթացքում մեր մոլորակին վտանգ, մասնավորապես՝ աստերոիդի հետ աղետալի բախում չի սպառնում։
ՆԱՍԱ-ի մասնագետները միևնույն ժամանակ ընդգծել են, որ ամեն դեպքում այնպիսի օբյեկտների ընկնելը Երկրի վրա, ինչպիսին էր Չելյաբինսկի երկնաքարը, միշտ էլ դժվար կլինի կանխատեսել։










