Նեթանյահուի կինն Օբամային պլաստմասե խաղալիք համբուրգեր կնվիրի
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կինը՝ Սառան, այցով Սուրբ երկրում գտնվող ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային խաղալիք համբուրգեր կնվիրի։ Նվերը նախատեսված է նրա Բո անունով շան համար, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով ЭФЭ գործակալությանը։
Օբաման շանն իր դստրերին էր նվիրել 2008թ. նախագահական ընտրություններում հաղթելուց հետո։
Բացի շան համար նվերից, վարչապետի կինը հուշանվերներ է պատրաստել նաև նախագահի կնոջ և աղջիկների համար։
Հավանաբար, Միշել Օբաման կստանա արծաթե ափսե, իսկ աղջիկները՝ Դավիթ թագավորի տավիղի տեսքով արծաթե կախազարդեր։










