Անհայտ հանգամանքներում մահացել է Բանգլադեշի նախագահը

15:34 • 20.03.13

Մահացել է Բանգլադեշի նախագահ Զիլուր Ռահմանը, հայտնում է РИА Новости-ն:

Զիլուրը 85 տարեկան էր, երկիրը ղեկավարում էր 2009-ի փետրվարից: Նրա մահվան հանգամանքների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:

 

Russia Today-ը նույն առնչությամբ հայտնում է, որ նա մահացել է Սինգապուրի հիվանդանոցներից մեկում: