Ինչպես հարություն առնել մեռնելուց հետո. ԱՄՆ-ում հատուկ գիրք է լույս տեսել

21:16 • 20.03.13

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ հարությունը մահից հետո հնարավոր է, իսկ նյույորքցի փորձագետները հրատարակել են գիրք, որը պարունակում է հարություն առնելու համար անհրաժեշտ բոլոր խորհուրդներն ու մեռյալներին կյանքի կոչելու միջազգային փորձը, հայտնում է Russia Today-ը:


Այն աշխարհից վերադառնալու ժամանակակից մեթոդաբանութան մասին գիրքը կոչվում է «Ղազարոսի էֆֆեկտը»:
Ամերիկացի փորձագետների կարծիքով՝ ամենաարդյունավետ միջոցը մարմինը սառեցնելն է և դա հատուկ սարքի կցելը: Մի սարքի, որը ակտիվացնում է արյան շրջանառությունը և արյունը հագեցնում է թթվածնով: Նման սարքեր այժմ կիրառվում են Ճապոնիայում և Կորեայում:

 

Այդ տեխնոլոգիան օգնում է կյանքը օրգանիզմում պահել մինչև 7 ժամ՝ մահանալուց հետո: Սա տեղի է ունենում այն բանի շնորհիվ, որ ուղեղի բջիջները կենդանի են լինում մահից 4 ժամ անց, ճարպայինները՝ 13, մաշկինը՝ 24, իսկ ոսկորները չեն մեռնում 4 օր: Ամբողջ աշխարհում շատ բժիշկներ առաջարկում են այդ սարքերը կիրառել շտապօգնության մեքենաներում:

 

Չնայած ծանր լինելուն, հանգուցյալին կենդանություն տալը այսօր լրիվ հնարավոր է, եզրափակում է աղբյուրը:
Անցած տարի վերակենդանացվել էր բրիտանացի ֆուտբոլիստ Ֆաբրիս Մուամբուն՝ մեկ ժամ առանց շնչելու մնալուց հետո: Նրա դեպքում կիրառվել էր դեֆիբրիլյատորի 15 լիցք:
 

Ինչպես հարություն առնել մեռնելուց հետո. ԱՄՆ-ում հատուկ գիրք է լույս տեսել