Փլուզում լեհական հանքավայրում. 17 հանքափոր մնացել է փլվածքի տակ
Լեհական «Ռուդնա» հանքում, որը Վարշավայից 400 կմ հեռավորության վրա է գտնվում, փլուզում է տեղի ունեցել, որի հետևանքով 17 հանքափոր է արգելափակվել հանքում, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով հանքը շահագործող KGHM ընկերությանը։
Հանքափորները գտնվել են 600 մետր խորության վրա։ Նրանց հետ կապն ընդհատվել է մոտ երկու ժամ։
Պղնձի հանքի փլուզման պատճառը երկրաշարժն է եղել։
Gazeta.pl-ն հաղորդում է, որ փլուզման գոտում 18 հանքափոր է մնացել։ Այդ ընթացքում վտանգի գոտում եղել է 42 հանքափոր, սակայն նրանցից 24-ին կարողացել են տարհանել։
«Ռուդնա» հանքը գտնվում է Սիլեզիա շրջանում՝ Գերմանիայի և Չեխիայի սահմանին։
Այն շահագործվում է 1974 թ.-ից։ KGHM-ն պղնձի արդյունահանման ծավալներով երկրորդն է Եվրոպայում։










