Երևանի Ավետիսյան փողոցում վրաերթի են ենթարկել 23-ամյա երիտասարդի

09:48 • 20.03.13

Անհայտ ավտոմեքենայի վարորդը մարտի 19-ին՝ ժամը 13.30-ին, Երևանի Մ. Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 70/1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի։
 

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, երիտասարդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն: