Մեդվեդևը կարգադրել է ստորագրել Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման վերաբերյալ պայմանագիրը
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման վերաբերյալ պայմանագիր կնքել, հայտնում է rosbalt.ru-ն։
ԴՌ կառավարության ղեկավարը հավանության է արժանացրել Պաշտպանության նախարարության ներկայացրած և ԱԳՆ-ի հետ համաձայնեցված պայմանագրի նախագիծը, որը նախապես մշակվել է հայկական կողմի հետ։
Համապատասխան հանձնարարականը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Մեդվեդևը հանձնարարել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությանը (ՌՏՀԴԾ) բանակցություններ վարել հայկական կողմի հետ՝ գործադիր իշխանության շահագրգիռ դաշնային մարմինների մասնակցությամբ, և համաձայնության հասնելու դեպքում ՌԴ-ի անունից ստորագրել նշված պայմանագիրը՝ թույլ տալով առաջարկված փաստաթղթում մտցնել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։










