ՀԱՀ-ում մեղուները հարձակվել են կրտսեր դպրոցի աշակերտների վրա
Հարավաֆրիկյան Հանրապետությունում գտնվող Քեյփթաուն քաղաքում վայրի մեղուների պարսը հարձակվել է աշակերտների խմբի վրա, որի արդյունքում տուժել է 5-10 տարեկան 61 երեխա և 3 ուսուցիչ, գրում է Вести.ru-ն։
«Երեխաները դպրոցում էին, երբ նրանց վրա հարձակվեց պարսը, և մեղուները սկսել են անխտիր կծել բոլոր նրանց, ովքեր հայտվել են իրենց ճանապարհին»,- պատմել է քաղաքի «շտապ օգնության» աշխատակից Քրիս Բոտան: Ըստ նրա, միջատների այսպիսի ագրեսիվ վերաբերմունքի պատճառը հայտնի չէ:
Տուժածների մեծ մասին բժշկական օգնություն են ցուցաբերել դպրոցի բուժանձնակազմը և դեպքի վայր ժամանակ բժիշկները: Մի քանի մարդկանց տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները նրանց առողջական վիճակը ծանր են գնահատում:










