Հարավային Կորեայում խափանվել է առաջատար բանկերի և հեռուստատեսությունների համակարգչային կապը

17:34 • 20.03.13

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում խափանվել է առաջատար բանկերի և հեռուստատեսությունների համակարգչային կապը, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով երկրի նախագահի քարտուղարության ներկայացուցչի հայտարարությունը:

 

Նա նշել է երեք խոշորագույն հեռուստաընկերությունների անուններ՝ KBS, MBC ու պետական հեռուստառադիոընկերությունը:

Քանի որ այս զանգվածային խափանումն արձանագրվել է Հյուսիսային Կորեայի հետ խիստ լարված հարաբերությունների ֆոնին,Սեուլը հայտարարել է, որ հետաքննվում է միջադեպին Փհենյանի առնչության հնարավորությունը:

 

Նախորդ շաբաթ Հյուսիսային Կորեան Հարավայինին և ԱՄՆ-ին մեղադրել էր իր մի շարք կայքերի վրա իրականացրած կիբեռհարձակումների համար:
 

Նույն առնչությամբ Japan Times-ը հայտնում է, որ դա տեղի է ունեցել այսօր ցերեկը և խոսքը, ըստ ամենայնի, կիբեռհարձակման մասին է: