Պաղեստինցիներն արժանի են իրենց պետությունն ունենալ. Օբաման հանդիպել է Պաղեստինի նախագահին
Իր մերձավորարևելյան այցի 2-րդ օրն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ժամանել է Արևմտյան ափ և հանդիպել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին, հայտնում է CNBC-ն:
Աբբասին, ինչպես և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, Օբաման գրկել է Ռամալահում կայացած հանդիպման ժամանակ:
Ըստ աղբյուրի՝ չնայած Օբամա-Աբբաս բանակցություններին՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում քիչ առաջընթաց է սպասվում:
Պաղեստինում տասնյակ մարդիկ բողոքի ցույց են արել Օբամայի այցի դեմ, նույն բողոքի շրջանակներում նաև 2 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ:
Աղբյուրը տեղեկացնում է, որ Օբաման նաև թանգարան և տեխնոլոգիական ցուցահանդես է այցելել: Դրա ժամանակ Օբաման ասել է, որ պաղեստինցիներն արժանի են ինքնիշխան ու անկախ պետության և իսրայելական օկուպացիայի ավարտին:
BBC-ն հայտնում է, որ երկրների առաջնորդները համատեղ մամուլի ասուլիս են տվել:










