Apple-ը մայիսին կսկսի նոր iPhone-ի հավաքման աշխատանքները
Apple-ի գործընկերներն արդեն մայիս ամսին կսկսեն ընկերությանը մատակարարել iPhone-ի նոր մոդելի պատրաստման համար անհրաժեշտ նյութերը։ Այս մասին տեղեկացնում է Взгляд-ը՝ հղում կատարելով DigiTimes-ին։
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ նոր սմաթֆոնը հիմնականում կպահպանի iPhone 5-ի դիզայնը, սակայն սարքի տեխնիկական բնութագիրն անհամեմատ ավելի լավը կլինի։ Ակնկալվում է, որ Apple-ը կօգտագործի ավելի հզոր պրոցեսոր և տեսախցիկ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Apple-ը կներկայացնի նոր iPhone 6-ն այս տարվա օգոստոսին։ 2007թ. ի վեր Apple-ը վաճառել է տարբեր սերունդների 300 մլն հատ iPhone։










