«Արմավիայի» օդաչուներն այս պահին գործադուլ չեն անում
Հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունում օդաչուների գործադուլ այս պահին չկա, և առավոտյան ժամը 11-ին նախատեսված Երևան– Մինվոդի թռիչքը կայացել է, այս մասին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Նշենք, որ այսօր, ըստ որոշ տեղեկությունների, «Արմավիայի» օդաչուները պատրաստվում են գործադուլ անել՝ վեց ամիս աշխատավարձ չստանալուց հետո, սակայն երեկ ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան հայտնել էր, որ ընթացիկ ֆինանսական խնդիրները կարգավորվում են:
Tert.am–ը տեղեկացավ, որ ընկերությունում, այդուհանդերձ, մթնոլորտը մի փոքր լարված է և չի բացառվում, որ գործադուլը կայանա:










