Աշոտ Մելքոնյանը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն է վերընտրվել

16:35 • 21.03.13

ՀՀ ԳԱԱ նախագահության 2013թ. մարտի 20-ի նիստում ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը միաձայն վերընտրվել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Այդ պաշտոնը նա զբաղեցնում է 2002 թվականից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տարածած հաղորդագրությունից։


Աշոտ Մելքոնյանի հիմնական աշխատությունները նվիրված են Արևմտյան Հայաստանի, հայկական հարցի, հայոց ցեղասպանության, Ջավախքի պատմության, հայ-վրացական հարաբերությունների, Հայաստանի պատմական ժողովրդագրության հիմնահարցերին:


Նա 125 աշխատության հեղինակ է, որոնցից 14-ը մենագրություններ են:
 

Պարգևատրվել է «Մովսես Խորենացի» և «Գարեգին Նժդեհ» մեդալներով, ԵՊՀ և Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ ոսկե մեդալներով:
 

Աշոտ Մելքոնյանը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի մասնագիտական խորհրդի նախագահն է, ԱՊՀ երկրների պատմաբանների ասոցիացիայի անդամ:

 
Լուսանկարը՝ mediamax.am-ի