Ավստրալիան ներողություն է խնդրել 20-րդ դարում չամուսնացած կանանց մայրական իրավունքից զրկելու համար

10:28 • 21.03.13

Ավստրալիայի կառավարության ղեկավար Ջուլիա Գիլարդը պաշտոնապես ներողություն է խնդրել երկրի հարյուր հազարավոր քաղաքացիներից, որոնք տուժել են 1950-1970 թթ. տեղի ունեցած բռնի որդեգրման հետևանքով։

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, ելույթ ունենալով խորհրդարանում՝ Գիլարդը հայտարարել է, որ այն մայրերին, ովքեր զրկվել են ծնողական իրավունքից, իշխանություններն ընտրության հնարավորություն պարզապես չեն տվել։

 

Վարչապետի ելույթին մասնակցել են հարյուրավոր մարդիկ, որոնք առնչություն են ունեցել հարկադիր որդեգրման պրակտիկային։ Նրանցից ոմանք ելույթը լսելիս արտասվել են։

 

Ավստրալիայի պետական մարմինները մոտ 250.000 չամուսնացած կանանց զրկել էին ծնողական իրավունքից. նրանց շատերը դեռահասներ էին եղել։
 

Գիլարդը խոստացել է 10 մլն դոլար հատկացնել բռնի որդեգրումից տուժածներին։