Մանուկ հասակում բռնության ենթարկված կանայք ավելի հաճախ են աուտիզմով հիվանդ երեխաներ ունենում

14:58 • 21.03.13

Մանուկ հասակում ֆիզիկական, հոգեբանական կամ սեռական բռնության ենթարկված կանայք ավելի հաճախ են աուտիզմով հիվանդ երեխաներ ունենում, քան նրանք, ովքեր բարեհաջող մանկություն են ունեցել. ամերիկացի գիտնականների այս եզրահանգումը տեղ է գտել JAMA Psychiatry ամսագրում, հայտնում է Gazeta-ն:

 

Հասարակության առողջության Հարվարդի դպրոցի գիտնականները դա անվանել են «աուտիզմի ռիսկի համար բոլորովին նոր գործոն»՝ ընդգծելով «վատ հարաբերությունների կանանց փորձի» դերը:


Նրանք հուսով են, որ այս հայտնագործությունը կօգնի ավելի լավ հասկանալ այդ հիվանդության պատճառները և որոշել ռիսկի վերացման գործոնները:


Մասնավորապես նշվում է, որ լուրջ բռնություն տեսած կանանց դեպքում աուտիզմով հիվանդ երեխա ունենալու՝ 3,5 անգամ ավելի մեծ հավանականություն կա: Իրենք՝ բռնության ենթարկված կանայք, դառնում են այնպիսի հիվանդությունների զոհ, ինչպիսիք են դեպրեսիան, անհանգստությունը, գիրացումը և թոքերի հիվանդությունը:
 

Ուսումնասիրվել են ավելի քան 50 հազար կանանց տվյալներ:
 

Մանուկ հասակում բռնության ենթարկված կանայք ավելի հաճախ են աուտիզմով հիվանդ երեխաներ ունենում