Բաշկիրիայում երեխան ողջ է մնացել 3 օր ջրհորում անցկացնելուց հետո

16:12 • 21.03.13

Բաշկիրիայում գտնվել է երկուշաբթի օրը կորած 7-ամյա տղան. նա հայտնաբերվել է ջրհորում, հայտնում է РИА Новости-ն:
Պարզվել է՝ Ռաուլ Քութլիահմեթովը ջրհորում է հայտնվել՝ փորձելով փրկել շանը:

 

Նա այնտեղ՝ խավարի և ցրտի պայմաններում, 3 օր է անցկացրել:

 

Ճանապարհային աշխատողները ոստիկանությանը հայտնել են, որ երկուշաբթի օրն այդ տեղանքում երեխայի են տեսել: Երեխայի կորստի մասին հայտնել էին հարևանները, իսկ անապահով ընտանիքը հույս էր ունեցել իր ուժերով գտնել նրան: