BBC-ի լրագրողները հերթական գործադուլը կանեն

12:18 • 21.03.13

Բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիայի լրագրողներրը կողմ են քվեարկել նոր գործադուլի անցկացմանը, հայտնում է Газета-ն։

 

Աշխատատեղերի կրճատման դեմ անցկացված նախորդ բողոքի ակցիան տեղի է ունեցել փետրվարի 18-ին, ինչն ազդել է Մեծ Բրիտանիայում BBC-ի հեռարձակման վրա, երբ հրաժարվել էին եթեր դուրս գալ մի շարք հայտնի հաղորդավարներ։

 

BBC-ի ղեկավարությունն իրականացնում է մոտակա հինգ տարում 2 հազար աշխատակիցների կրճատման ծրագիրը՝ պատճառաբանելով իր գործողությունները թվային դարի պահանջներին համապատասխանելու անհրաժեշտությամբ։