Բրազիլական քաղաքի փողոցներով զբոսնում էր հսկայական ծովառյուծը` հրշեջների ուղեկցությամբ

01:12 • 21.03.13

Բրազիլական Սանտա-Կատարինա նահանգի Բալնեարիու-Կամբորիու քաղաքի փողոցներով զբոսնում էր ծովային առյուծը, որը դուրս էր եկել օվկիանոսից, գրում է Корреспондент.net-ը:


Տեղի ԶԼՄ-ները գրում են, որ ծովային առյուծի հայտնվելուց հետո փողոցներում հավաքվել էին բազմաթիվ մարդիկ, իսկ կենդանուն պաշտպանում էր քաղաքապետարանի պահակախումբը: Հրշեջները ջրի շիթերով ողողում էին կենդանուն, որպեսզի նա ջրի պակաս չզգա: Կենդանին ուներ 3 մետր բարձրություն և կշռում էր մոտ 500 կգ:


Ըստ մասնագետների, կենդանին ցամաք էր դուրս եկել, որպեսզի հանգստանար լողալուց և որսից:


Առյուծը քաղաքում է մնացել մոտ 20 րոպե, որից հետո անասնաբուժական ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է նրան դեպի օվկիանոս ուղղորդել: