ԼՂՀ մարտական դիրքում զինծառայող է զոհվել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մարտի 20-ին՝ ժամը 19.05-ի սահմաններում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 1993թ. ծնված Վոլոդյա Սեդրակի Ավագյանը :
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ–ի մամուլի ծառայությունը, միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:










