Կիպրոսում ցուցարարները փորձել են գրավել խորհրդարանի շենքը
Ցուցարարները, որոնք հավաքվել էին Կիպրոսի խորհրդարանի մոտ, որտեղ քննարկվում էր երկրի ֆինանսական խնդիրները լուծելու տարբերակները, փորձել են հասնել խորհրդարանի շենքի մոտ, սակայն նրանց կանգնեցրել են ոստիկանները, հայտնում է Риа Новости-ի թղթակիցը:
Մոտ 100 ցուցարարներ ջարդել են խորհրդարանի շենքի մոտ գտնվող դարպասները և ոստիկանության հետ բախման մեջ են մտել: Ձերբակալվածների կամ տուժածների մասին չի հաղորդվում:
Ցուցարարները բողոքում էին Կիպրոսում ավանդների վրա հարկեր կիրառելու նախագծի դեմ: Սակայն հինգշաբթի օրը Կիպրոսի իշխանությունները հայտարարել էին, որ հրաժարվել են այդ մտքից:










