Եգիպտոսում հայտնաբերել են աշխարհում ամենահին արևային ժամացույցը

22:59 • 21.03.13

Աշխարհում ամենահին արևային ժամացույցը հայտնաբերվել է եգիպտական Արքաների Հովտում, որը փարավոնների հայտնի գերեզմանավայրն է: Արդյունքում Եգիպտոսին հաջողվել է պահպանել ժամացույցների հայրենիքի կարգավիճակը: Իսկ ամենահին ժամացույցը հայտնաբերվել է աշխատողների խրճիթում, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Ժամացույցը ստեղծվել էր փարավոնների XIX հարստության օրոք, որը մ.թ.ա. 1292 թվականին հիմնադրվել էր Ռամզես I-ի կողմից: Հայտնագործությունը կատարել են Բազելի համալսարանի գիտնականները:


Հնէաբան Սյուզան Բիկելը հայտարարել է, որ այս ժամացույցը մեծ հետաքրքրություն է ներկայացնում, որովհետև այն իրենց պատկերացրածից ավելի վաղ է ստեղծվել:


Շվեյցարացիները կարծում են, որ այս ժամացույցն օգտագործել են արքայական գերեզմանների շինարարները: Սարքը իրենից ներկայացնում է կիսաշրջան, որը բաժանված է 12 մասերի: Կիսաշրջանի կենտրոնում անցք է, որում պետք է ամրացված լիներ ձողը, որի ստվերով հնարավոր կլիներ իմանալ ժամը:
 

Եգիպտոսում հայտնաբերել են աշխարհում ամենահին արևային ժամացույցը