Epic EV-ը ներկայացրել է աշխարհի ամենաարագընթաց եռանիվ մեքենան (լուսանկարներ)

09:59 • 21.03.13

Ամերիկյան Epic EV ընկերությունը ներկայացրել է իր նոր «գլուխգործոցը»՝ TORQ Roadster-ը, որը համարվում է աշխարհի ամենաարագընթաց եռանիվ մեքենան, հայտնում է LuxPlanet-ը։

 

Այն համալրված է 400 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով։ Կայքը նշում է, որ նորույթը կարողանում է 100կմ/ժ արագություն զարգացնել ընդամենը 4 վայրկյանում։

 

Հայտնի է նաև, որ այս տարի Epic EV-ը կարտադրի շատ սահմանափակ թվով եռանիվ մեքենաներ՝ ընդամենը 50 հատ, որոնց գինն ԱՄՆ-ում կկազմի 65 հազար դոլար, իսկ Եվրոպայում՝ 50 հազար եվրո։
 

Epic EV-ը ներկայացրել է աշխարհի ամենաարագընթաց եռանիվ մեքենան (լուսանկարներ)